Ռուսական հայազգի ճանաչված հայազգի դերասան Միխայիլ Գալուստյանն այսօր դառնում է 34 տարեկան: Տարեդարձի առիթով Միշային բազմաթիվ աստղեր են շնորհավորել:
Թինա Կանդելակին նրա հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Այսօր անհավանական տաղանդավոր և սարսափելի հմայիչ Միխայիլ Գալուստյանի ծննդյան օրն է: Շնորհավո՛ր, Միշա: Երջանկություն եմ մաղթում»:
Օլեգ Գազմանովը նույնիսկ քառատող է հորինել.
«Միշան կարող է ծիծաղեցնել
40.000 չծիծաղողի:
Առավոտից ժպտում ենք՝
Շնորհավորելով Մ.Գալուստյանին»:
Միշային շնորհավորել են նաև Comedy Club-ի նրա ընկերները՝ Գարիկ Խառլամովն ու Տաշ Սարգսյանը: Նախօրեին նրանք միասին մասնակցել են նախագծի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին:
Կինեմատոգրաֆիստները նույնպես ջերմ խոսքեր են ուղղել: Գալուստյանին երջանկություն և առողջություն է մաղթել ռեժիսոր Տիգրան Քյոսայանը:
Իրինա Բեզրուկովան գրել է. «Ծնունդդ շնորհավոր, արևոտ մարդ: Երջանկություն քեզ և բոլոր նրանց, ում սիրում ես: Հաջողություն գործերում և ուրախություն՝ ամեն օր և շուրջօրյա»:
Եվ, իհարկե, առաջիններից մեկն ամուսնուն շնորհավորել է Վիկտորիա Գալուստյանը. «Ծնունդդ շնորհավո՛ր: Շնորհակալ եմ, որ կաս: Նոր մակարդակներ և բարձր նպատակներ քեզ»: