Օպրա Ուինֆրիի վերջին հաղորդման հյուրն էր լեգենդար, աշխարհահռչակ երգչուհի Թինա Թերները: Երգչուհին վերջին անգամ համերգային շրջագայությամբ հանդես է եկել 2009 թվականին` ԱՄՆ-ում եւ Կանադայում: Հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին հետաքրքրվել է, թե ինչու մեծ պահանջարկ ունեցող երգչուհին ելույթ չի ունենում: 74-ամյա Թինան խոստովանել է, որ վերջին շրջագայությունն իրենից ծանր ֆիզիկական աշխատանք է պահանջել, երգչուհին շատ է հոգնել եւ հասկացել է, որ այլեւս չի կարողանալու հանդես գալ` արդեն այցեքարտ դարձած բարձրակրունկների վրա պարելով: Այնուամենայնիվ, Օպրան պնդել է, որ Թինան պետք է շարունակի ելույթ ունենալ, վերջինս համաձայնել է, միայն թե մի պայմանով, որ հանդիսատեսն ընդունի իրեն նոր կերպարի մեջ` համապատասխան իր տարիքին: