Ֆրանսիական ՊՍԺ-ում հանդես եկող «Բարսելոնայի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հունվարի 13-ին Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ նկատել է միջանցքով անցնող նախկին թիմակից Չավիին: Շվեդ ֆուտբոլիստն իր ոճի մեջ է եղել և թեթև խփել է Չավիի ծոծրակին, որից հետո ֆուտբոլիստները ողջունել են իրար, կարճ զրուցել:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ընդգրկվել են 2013թ. աշխարհի խորհրդանշական հավաքականում, իսկ Իբրահիմովիչը ճանաչվել է նաեւ լավագույն գոլի հեղինակ: