Ազգությամբ հայ, ֆրանսաբնակ երգչուհի Ռոզի Արմենն իր ֆեյսբուքյան էջում Հայաստանից լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում երգչուհին մասնակցում է լավաշ թխելու գործընթացին: Լուսանկարներին զուգահեռ՝ Ռոզի Արմենը գրառում է կատարել. «Ես սովորեցի թխել լավաշ հացը»: