տուն Քաղաքական Վերլուծական Թե ինչպե՞ս անհայտացան Շանթի տեսանյութերը

Թե ինչպե՞ս անհայտացան Շանթի տեսանյութերը

307
0

Shant

Բոլորս ենք հիշում, թե ինչպես 2013-ի  նոյեմբերի 5-ին ազատամարտիկ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր մի խումբ ընկերների հետ Ազատության հրապարակից փորձեց բարձրանալ Բաղրամյան 26: Շանթը մի քանի օր շարունակ «Ես սկսում եմ Հեղափոխություն» պաստառով նստացույց էր անում Ազատության հրապարակում: Նա վստահ էր, որ թեկուզ ինքնազոհությամբ, բայց կկարողանա տապալել Հայաստանում տիրող վարչակարգը, կկարողանա Հայաստանն ազատել արտաքին գերիշխանություններից: Ցավոք Շանթը մի քանի տասնյակ մետր էլ չէր հասցրել քայլել, երբ հանկարծ պայթյուններ լսվեցին: Ակնհայտ էր, որ Շանթը ցանկանում է բարձրանալ Բաղրամյան 26, ու ինչպես ինքն էր ասում, «եթե պրովոկացիաներ չլինեն, ամեն բան խաղաղ կավարտվի»:

Ունեցանք շուրջ երեք տասնյակ ձերբակալվածներ, որոնցից 13-ը դեռևս բանտում են: Անգամ վերջին օրերին Շանթի անչափահաս որդուˋ Շահեն Հարությունյանի հանդեպ է խուլիգանության հոդվածով գործ բացվել:

Նորություն չէ, որ Հայաստանում քաղաքական հիմք ունեցող «քրեական» գործերով որևէ լուրջ քննություն չի ընթանում, ընթանալիս էլ շինծու է լինում, ու օրինակ 2008-ի պես Արցախյան պատերազմի հրամանատար Հակոբ Հակոբյանին ձերբակալում են՝ ձողով ոստիկանի գլխին հարվածելու, Մուշեղ Սաղաթելյանինˋ երկաթե ձող պահելու, Սափեյաններինˋ մարդ հրելու համար և այլն:

Սակայն այս գործով կա մի հետաքրքրական փաստ. դեպքի օրը երեկոյան համացանցն արդեն ողողվել էր օրվա կադրերով: Լրատվական կայքերից մեկում դրված մի տեսանյութում պարզ երևում էր, թե ինչպես է Շանթը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի անգամ զգուշացնում պրովոկատորների մասին, մատնանշում անգամ «պրովոկատոր լեյտենանտին» և այլն: Ի՞նչու ջնջվեցին այդ տեսանյութերը: Ում են սպասարկում ազատ խոսքի իրավունք թմբկահարող նման ԶԼՄ-ները, անհասկանալի է: Պարզ է մի բանˋ Շանթն ու իր ընկերները այսօր քաղաքական պատանդներ են, որոնց ազատության հարցը Հայ ժողովրդի ուսերին է:

 

Արմեն Մկրտչյան