տուն Տնտեսական «Թեղուտ»-ը վերագործարկվել է

«Թեղուտ»-ը վերագործարկվել է

276
0

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած կառավարությունն ազդարարեցին հեղափոխության նոր շրջափուլի՝ տնտեսական հեղափոխության մասին, հանրության լայն շրջանում մեծ դիսկուրս բացվեց այդ ամենի առնչությամբ: Մասնագիտական դիտարկումներն ու հասարակական ակնկալիքները, բարեբախտաբար, բազմաթիվ հատման կետեր ունեն:

Արդյունաբերական ոլորտն, անկասկած, առանցքային է Հայաստանի համար: Արդյունաբերական ցանկացած ընկերության գործարկումը կամ վերագործարկումը արյունատար համակարգի նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար: Այս տարվա մարտի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Մեր երկրի արդյունաբերության ոլորտի աճի դինամիկան ներկայացնելիս՝ Փաշինյանն անդրադարձավ նաև Թեղուտի հանքավայրի ծրագրին և նշեց. «Շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ, մեզ հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով մենք այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն՝ այն կվերաբացվի»: Կառավարության ղեկավարի հույսերն, իսկապես, արդարացան…

Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք, «Թեղուտ» ՓԲԸ ֆեյսբուքյան էջից, ընկերությունը  վերագործարկվել է: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Թեղուտ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ Նորիկ Պետրոսյանն այցելել է ընկերություն և հանդիպել աշխատակիցների և ղեկավար անձնակազմի հետ: Նա կարևորել է ՀՀ կառավարության աջակցությունը, ինչպես նաև շնորհավորել «Թեղուտ»-ի աշխատակիցներին ու ղեկավար կազմին՝ հաջողված և ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերագործարկման և բնականոն աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հավելենք, որ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Թեղուտ» ՓԲ ընկերությանը կտրամադրվի ուսումնասիրություններն իրականացնող միջազգային ընկերության փորձագիտական ամբողջական եզրակացությունը։

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here