Իրանի ոստիկանությունը հրազեն և արցունքաբեր գազ է կիրառել Թեհրանում ընթացող բողոքի ակցիան ցրելու համար, հայտնում է Associated Press-ը՝ ականատեսների տեսանյութերին հղում տալով:
Աղբյուրի փոխանցմամբ, իրավապահների գործողություններից տուժել է մեկ քաղաքացի:
Երկու օր շարունակվող բողոքի ակցիայի պատճառն այն է, որ Իրանի իշխանությունները խոստովանել են իրենց կողմից ուկրաինական օդանավը ոչ միտումնավոր խոցելու մասին: