Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստից վերադարձել է Թեհրան, մի խումբ մարդկանց կողմից ենթարկվել է հարձակման, ովքեր դեմ են ԱՄՆ հետ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների ներկա ընթացքին: Հիշեցնենք, որ Ռուհանին հայտարարել է, որ հնարավոր է առաջիկայում փոխզիջումային տարբերակ ընդունվի, իսկ ԱՄՆ խոստացել է այդ դեպքում վերացնել պատժամիջոցները:
The New York Times-ի տեղեկություններով` օդանավակայանում հավաքված մոտ 100 դժգոհ քաղաքացիներ Ռուհանիին հարվածել են ձվերով և կոշիկներով: Ցուցարարները նաև դժգոհել են Ռուհանիի` Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցից: