Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջավադ Զարիֆն ու Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը:
Դիվանագետները մասնավորապես քննարկել են տարածաշրջանում նկատվող վերջին զարգացումները՝ հատկապես Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների համատեքստում:
Ավելի վաղ Ավստրիայի և Մալայզիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ևս առանձին հեռախոսազրույցներ են ունեցել իրանցի գործընկերոջ հետ՝ վերջին իրադարձությունները քննարկելու նպատակով: