Թել Ավիվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից իրականացված Հոլոքոստի զոհ դարձած նույնասեռականներին նվիրված հուշարձան է բացվել, հաղորդում է ΒΒC-ն:
Քաղաքի կենտրոնում տեղակայված հուշարձանն իրենից վարդագույն եռանկյունի է ներկայացնում: Այս խորհրդանիշը սովորաբար պատկերվում էր համակենտրոնացման ճամբարներում նույնասեռականների համագզեստի վրա:
Տարբեր հաշվարկներով՝ նացիստների կողմից սպանվել է 5-15 հազար նույնասեռական: