տուն Լուրեր Բլոգ Թեժ աշնան հետ կապված հույսերը կարծես թե կրկին չեն արդարանում

Թեժ աշնան հետ կապված հույսերը կարծես թե կրկին չեն արդարանում

326
0
978058_462499527171713_617360780_oՆերկայացնում ենք «Սուր անկայուն» հաղորդման վարող Վահե Ղազարյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

 

Եղանակի փոփոխությունն ուղղակի ազդում է նաև հանրային կյանքի վրա՝ նոր հույսեր ներշնչում և հիասթափություններ առաջացնում: Մասնավորապես՝ թեժ աշնան մասին կապված հույսերը կարծես թե կրկին չեն արդարանում: Եվ հասարակությունն իրավունք ունի հիասթափվելու կանխատեսողներից, քանի որ նրանք դարձյալ սխալ դուրս եկան: Աշունը ոչ միայն թեժ չստացվեց, այլև գնալով ցրտում է ու լիարժեք մտնում իր իրավունքների մեջ: Իրականում այստեղ ոչ մի պարադոքս չկա:

 

Գիտնականները վաղուց պարզել են, որ մարդկանց քաղաքական ակտիվությունը բարձրանում է հունվար ամսին: Սակայն հունվարին մարդն իր ակտիվությունը սպառում է խնջույքի սեղաններ պատրաստելու և դրանց շուրջ ուրախանալու վրա: Բացի դրանից, ձմռանը սաստիկ ցուրտ է, և շատերը հենց ցրտի պատճառով ծրագրերը հետաձգում են գարնանը: Գարնան զարթոնքը արթնացնում է նոր հույզեր: Մարդը նորից սկսում է սիրել կյանքն ու կենսական հետաքրքրությունները և նպատակների իրականացումը թողնում ամառվան: Ամռանը սաստիկ շոգ է լինում, ծուլություն է իջնում մարդու վրա: Նա ամառվա ամիսներն անցկացնում է հանգստյան վայրերում կամ կոնդիցիոների տակ: Այդպես, տարվա մեջ մնում է մեկ եղանակ, որի ժամանակ տեսականորեն հնարավոր է իրականացնել քաղաքական ծրագրերը: Դա աշունն է: Այդ պատճառով վերլուծաբանները կարծում են, որ այն պետք է թեժ լինի:

 

Իրականում աշունն իր հետ միայն անձրև ու թախիծ է բերում: Մարդիկ ընկնում են դեպրեսիայի մեջ և անսպասելի նկատում, որ իրավիճակի վրա ազդելու բավարար միջոցներ և եռանդ չունեն, քանի որ ծախսել են ձմռանը՝ տաքանալու, գարնանը՝ սիրելու և ամռանը հանգստանալու վրա: Այս պարզ պատճառներով տարեցտարի հետաձգվում է ակտիվության շրջանը: Իսկ դուք ասում եք…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here