տուն Հասարակություն Թբիլիսյան խճուղում մեքենա է այրվել

Թբիլիսյան խճուղում մեքենա է այրվել

231
0

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3 խոտանված ավտոմեքենա:

← Վերադառնալ ցուցակին

0

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here