Վրաստանը պատրաստ է վերականգնել ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
Ինչպես տեղեկացնում է mk.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ ներկայում արդեն հնարավոր է վերականգնել երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը: Աբաշիձեն ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսին լիովին պատրաստ է այդ ամենին:
Բացի այդ, պաշտոնյան հիշեցրել է, որ ավիահաղորդակցության կասեցումն արվել է միակողմանիորեն, ուստի, ըստ նրա, այս հարցում վերջին խոսքը Մոսկվայինն է: