տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիի քաղաքապետը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Թբիլիսիի քաղաքապետը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

138
0

mer-pic510-510x340-52960

Թբիլիսիի քաղաքապետարանն այսօր կեսգիշերից հետո դադարեցրել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, որին մեղադրում են բյուջետային միջոցների մսխման մեջ։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։

Դատական նիստի ժամանակ դատարանը մերժել էր կալանքի տակ վերցնել Ուգուլավային։ Սակայն երեկ կեսգիշերին մոտ դատարանն անսպասելի որոշմամբ ժամանակավորապես հեռացրել էր քաղաքապետին իր պաշտոնից։ Ուգուլավային մեղադրում են պետական հիմնադրամից իր 700 կուսակիցներին աշխատավարձ վճարելու մեջ։

Հիշեցնենք, որ Ուգուլավան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Վրաստանի Միացյալ ազգային շարժումից է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here