Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր արդարացրել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչանա Ախալայային և նրա մի քանի գործընկերներին, ում մեղադրում էին յոթ հատուկ ջոկատայինների հետ դաժան վերաբերվելու մեջ: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:
Սա մեկն էր այն բազմաթիվ գործերից, որոնցով Ախալայային մեղադրում էին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել՝ 2006 թվականին երկու կալանավայրերում բանտարկյալների բողոքի ակցիաերը բռնի ուժով ճնշելու մեջ: Այն ժամանակ Ախալայան զբաղեցրել է քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավարի պաշտոնը: Ըստ դատարանի` նրանց գործողությունների հետևանքով զոհվել էր 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: