Եթե տարիներ առաջ Երեւանի դահլիճները լցնում էին Հայկոն, Մկոն, Հովոն եւ նրանց ընկերները, ապա այսօր թատերական աշխարհում տեղի է ունեցել լուրջ սերնդափոխություն: Ամենից շատ ներկայացումներով հանդես է գալիս հումորիստ դերասան Հովհաննես Դավթյանը, վերջերս մենաներկայացում է բեմադրել նաեւ Ռաֆայել Երանոսյանը, իսկ առաջիկայում նույն ասպարեզում իր ուժերը կփորձի Թամարա Պետրոսյանը: Այս օրերին Երեւանում է նաեւ Միացյալ Նահանգներից ժամանակ Անտիքը: Թատրոնն իհարկե կկորցներ իր հմայքը, եթե դաշտը լքեին Լուիզա Ներսիսյանը, Լեւոն Հարությունյանը, Արամոն եւ Լուիզա Ղամբարյանը: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: