տուն Հասարակություն Մշակույթ Թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմը կներկայացվի Տորոնտոյի խոշոր կինոփառատոնին

Թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմը կներկայացվի Տորոնտոյի խոշոր կինոփառատոնին

186
0

Կարին Հովհաննիսյանի՝ «Ես մենակ չեմ» ֆիլմը  մասնակցում է Տորոնտոյի միջազգային խոշոր կինոփառատոնին, որն ամեն տարի ունենում է շուրջ 480 հազար հանդիսական: Այս տարի անցկացվելու է 44-րդ անգամ: Մեկնարկել է սեպտեմբերի 5-ին, ավարտվելու է 15-ին:

«Ես մենակ չեմ»-ի համաշխարհային պրեմիերան այս կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին:

Փառատոնին ներկայացվել են վավերագրական ևս 29 ֆիլմ: 

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակը հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: 

«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարական հասարակություն ունեցող մի երկիր, որը հայտնվեց նաև Time ամսագրի էջերում:

«Ես մենակ չեմ»/«I Am Not Alone» ֆիլմում ամբողջացվում են Հայաստանում տեղի ունեցած յուրահատուկ հեղափոխության դրաման ու ընթացքը: 

Ֆիլմում տեղ են գտել մի շարք հարցազրույցներ, որոնք տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ուրիշներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here