Երեք չինական նավեր խորտակվել են Հարավ-չինական ծովում «Վուտիպ» թայֆունի հետևանքով։ 74 մարդ անհայտ կորել է։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Գուանդուն նահանգի 5 նավեր նախօրեին հայտնվել էին բնական աղետի ճիրաններում, ինչի հետևանքով նրանցից երեքը կործանվել էին։ Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, նավերի անձնակազմերի 88 հոգուց հնարավոր է եել փրկել միայն 14-ին։