Թայվանի մայրաքաղաք Թայպեում գործող Snow King պաղպաղակի խանութն արդեն քանի տարի զբաղվում է տարբեր համերով ավելի քան 70 տեսակ պաղաղակի ստեղծմամբ: Այս տարի ավանդական մրգային համերին ավելացել է նաև մի քանի էկզոտիկ համեր:
Կաո Չին Ֆեն, ով պաղպաղակի արտադրությամբ զբաղվող երրորդ սերունդն է ներկայացնում, որոշել է ոչ քաղցր պաղպաղակներ պատրաստել շաքարախտով տառապողների համար:
Այժմ Snow King պաղպաղակի խանութում կարելի է փորձել խոզի մսի, տապակած հավի մսի և տոֆու պանրի համով պաղպաղակ: Բոլոր բաղադրիչների համար օգտագորվծում է տեղական հումք: Պաղպաղակը ստեղծելու ընթացնում ներկեր կամ լրացուցիչ համ հաղորդող նյութեր չեն օգտագործվել: Պաղպաղակի յուրաքանչյուր գնդի արժեքը 2-ից 4 դոլար է: