TransAsia Airways ուղևորափոխադրող ընկերության ինքնաթիռն այսօր վթարային վայրէջք է կատարել Թայվանում: Պատահարի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել՝ 7 մարդ: Այս մասին հաղորդում է Taiwan News-ը:
Նշվում է, որ ATR-72 տուրբոպտուտակավոր ինքնաթիռում 54 ուղևոր ու անձնակազմի 4 անդամ է եղել: Փոխադրամիջոցը անհաջող վայրէջք է կատարել Պենհու կղզեախմբի Մագուն քաղաքի օդանավակայանի հարևանությամբ: Օդաչուները օդանավակայանի թռիչքների կառավարման կետից վայրէջքի երկրորդ հնարավորություն են խնդրել, ինչից հետո կապն ինքնաթիռի ու կարգավարների միջև ընդհատվել է:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը բախվել է գետնին՝ վնասելով 2 բնակելի տուն, որոնք անմիջապես այրվել են: Նախնական տվյալներով՝ օդային աղետի պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել: Հիշեցնենք, որ վերջին օրերին տարածաշրջանում մոլեգնում էր «Ռամասուն» թայֆունը: