տուն Լուրեր Թայսոնի և Հոլիֆիլդի միջև մարտը կարող է անցկացվել Մոսկվայում

Թայսոնի և Հոլիֆիլդի միջև մարտը կարող է անցկացվել Մոսկվայում

204
0

evander_1126747a

Բռնցքամարտի նախկին բացարձակ չեմպիոններ, գերծանր քաշային 47-ամյա Մայք Թայսոնի և 51-ամյա Էվանդեր Հոլիֆիլդի միջև մարտը կարող է անցկացվել Մոսկվայում: Այս մասին հայտնել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Անդրեյ Ռյաբինսկին:

«Այդ թեմայով բանակցությունները նոր են սկսվել: Լարի Քինգի մոտ հաղորդումից հետո նրանք խոսեցին ևս մեկ մարտ անցկացնելու հավանականության մասին: Ամերիկյան կողմը մեզ դիմել է նման խոշոր մարտ անցկացնլու առաջարկով, որը կարող է լինել անգամ Մոսկվայում:

Չնայած որ տղաների տարիքն արդեն այն չէ, նրանք լուրջ բռնցքամարտիկներ են, և կարծում եմ, որ նման մարտ կցանկանա տեսնել ողջ աշխարհը: Մենք խոսել ենք նրանց մենեջերների հետ, երկու բռնցքամարտիկներն էլ դեմ չեն մարտ անցկացնելուն, նրանք նման ցանկություն ունեն: Մարտը նախապատրաստելու վրա կծախսվի 2-3 ամիս, և մոտավորապես ամռանը մենք կարող ենք ականատես լինել այդ իրադարձությանը»,- ասել է Ռյաբինսկին, մեջբերում է LifeNews-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here