տուն Սպորտ Թայսոնը խոստովանել է, որ խթանիչների թեստ հանձնելիս արհեստական առնանդամ է օգտագործել

Թայսոնը խոստովանել է, որ խթանիչների թեստ հանձնելիս արհեստական առնանդամ է օգտագործել

817
0

mike-tyson-2012-2f11a.preview

Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ արհեստական առնանդամ է օգտագործել, երբ նրանից խթանիչ թեստի համար անալիզներ են վերցրել: Այս մասին Թայսոնը հայտնել է «Անխոս ճշմարտություն» հուշերի գրքում, որը վաճառքի է հանվել երեկ: Թայսոնն ասել է, որ նման քայլի նա դիմել է, քանի որ ժամանակին թմրանյութեր է օգտագործել և մարիխուանա ծխել:

Արհեստական առնանդամ Թայսոնն օգտագործել է 2000 թվականին Լու Սավարզեի հետ մենամարտից առաջ` նախապես այն լցնելով ուրիշի մեզով: Այդ ժամանակից նա նման քայլի է դիմել մնացած բոլոր մենամարտերից հետո: 2000 թվականին Անջեյ Գոլոտայի հետ մենամարտից հետո դրական խթանիչ թեստը նա բացատրել էր նրանով, որ իր թիմակիցներից մեկը չի հասցրել փոխանցել Թայսոնին արհեստական առնանդամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here