Պակիստանի թալիբների առաջնորդ Հաքիմուլլահ Մեհսուդիի սպանությունից հետո ընտրվել է նոր առաջնորդ: Reuters գործակալության տեղեկություններով` «Թարիկ-ե-թալիբան-ե-Պակիստան» խմբավորման ղեկավար է դարձել Կխան Սայիդը:
Հիշեցնենք, որ Մեհսուդը սպանվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռի կողմից Հյուսիսային Վազիրաիստան նահանգի գյուղերից մեկում, որը գտնվում է թալիբների վերահսկողության տակ: