տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդում ռազմական դրություն է մտցվել

Թաիլանդում ռազմական դրություն է մտցվել

77
0

_74966102_022333993-1

Թաիլանդում քաղաքական ճգնաժամի ֆոնին բանակը հայտարարել է, որ երկրում մտցվում  է ռազմական դրություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել «օերնքի գործողությունն ու կարգը»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Թաիլանդի բանակն իր վրա է վերցրել որոշակի իրավասություններ, որպեսզի ի կատար ածի ռազմական դրության պահանջները։ Ավելի վաղ բանակը սպառնացել էր ցուցարարներին, որ ուժ կկիրառի, եթե չդադարեն բողոքի ակցիաներն ու բռնությունները։ Իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև 6 ամիս ընթացող բախումների հետևանքով զոհվել է 28 մարդ։