Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագուհի Ռանիան իր ճաշակով ու զգեստապահարանով մշտապես առաձնանում է թագավորական ընտանիքների մեջ, ինչը գնահատվում է նորաձևության ամսագրերի կողմից։
Թագուհի Ռանիան Instagram-ի իր օգտահաշվում լուսանկարներ է հրապարակել Նորվեգիայի թագուհու և թագավորի հետ ունեցած ընթրիքից:
Թագուհին իր նրբաճաշակությամբ դարձյալ հիացրել է երկրպագուներին ու հետևորդներին:
Բոլորովին վերջերս Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին պաշտոնական այցով եկել էր Հայաստան: