Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ապրում է Լոնդոնի էկոլոգիապես ամենակեղտոտ շրջանում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բուկինգհեմյան պալատի մոտ օդի ախտոտվածությունը չորս անգամ գերազանցում է Եվրոպայում թույլատրվող վերին շեմը: Այս մասին հաղորդում է the Telegraph-ը:
Այն փողոցը, որն անցնում է պալատի կողքով, համարվում է բրիտանական ամենաաղտոտված փողոցներից մեկը: Այստեղ հատկապես մեծ է ածխածնի երկօքսիդի պարունակությունը, որն առաջանում է մեքենաների արտանետումներից: Այս քիմիական նյութը կարող է ազդել մարդու շնչուղիների վրա:
Այս թվերը հրապարակվել են անցած շաբաթ: Մեծ Բրիտանիան եվրահանձնաժողովի կողմից կարող է տուգանվել կես միլիարդ դոլարով համապատասխան նորմերը չպահպանելու համար: