Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոթը, արքայազն Լուիսը, ծափահարել են բուժաշխատողներին: Համապատասխան տեսանյութը թագավորական զույգը հրապարակել է սոցիալական կայքերի իրենց պաշտոնական էջերում ու միկրոբլոգներում:
«Բոլոր բժիշկներին, բուժքույրերին, բուժաշխատողներին, դեղագործներին, կամավորներին և առողջապահության ոլորտի այլ աշխատակիցներին, ովքեր անխոնջ աշխատում են՝ օգնելու COVID19-ով տուժածներին, շնորհակալություն»,-տեսանյութին զուգահեռ գրված է հրապարակման մեջ:
To all the doctors, nurses, carers, GPs, pharmacists, volunteers and other NHS staff working tirelessly to help those affected by #COVID19: thank you.#ClapForOurCarers #ClapForNHS pic.twitter.com/XnaUPJyDoX
— Kensington Palace (@KensingtonRoyal) March 26, 2020