տուն Լուրեր Ըստ հարցվածներիˋ Հայաստանում ամենակոռումպացվածը դատական, պետական եւ առողջապահական մարմիններն են

Ըստ հարցվածներիˋ Հայաստանում ամենակոռումպացվածը դատական, պետական եւ առողջապահական մարմիններն են

177
0

corruption

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր անցկացրեց կլոր-սեղան քննարկում ˋ «Օրինավորության ազգային համակարգը եւ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» թեմայով:

Կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ ընդհանուր առմամբ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում վերջին տարիներին նույնն է մնացել:

«Մի քիչ վատացավ 2008-2011 թվականներին, որը թույլ անկում եղավ եւ իջանք մինչեւ 2,6: Այս տարի, երբ որ ներկայացվեց կոռուպցայի համաշխարհային բարոմետրը, այդ  ուսումնասիրությունում Հայաստանի քաղաքացիները նշել էին, որ իրենց ընկալմամբ ամենակոռումպացված ոլորտներն են դատական համակարգը, պետական համայնքային ծառայության ոլորտը եւ առողջապահությունը»,-ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նա նշում է, որ հայաստանյան փորձագետների շրջանում կա կոռուպցիաˋ ըստ կանոնների եւ ընդդեմ կանոնների: Ըստ կանոնների, կաշառակերությունն այն դեպքում է, երբ մարդիկ փող են տալիս, որպեսզի պաշտոնյան անի այն, ինչ ինքը ընդհանրապես օրենքով պետք է անի: Ընդդեմ կանոններինˋ այն դեպքն է, երբ որ քաղաքացին փող է տալիս, որ պաշտոնյան խախտի օրենքն՝ իր օգտին:

«Հիմա, եթե քաղաքացին մի քիչ օրենք գիտի, իրավագիտակից է, նա արդեն կարող է եւ չտալ կաշառք, որպեսզի  պետական այդ չինովնիկը՝ մանր կամ միջին մակարդակի, անի այն, ինչ որ պետք է օրենքով անի»,-հավելում է Հոկտանյանը:

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here