տուն Լուրեր Բլոգ Ըստ էության, տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ. Զոհրապ Եգանյան

Ըստ էության, տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ. Զոհրապ Եգանյան

168
0

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրոլիգաներում ու, ըստ էության, տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղարկության փյել-օֆֆ փուլ ու ընդամենը 11 մետրանոց հարվածաշարով դուրս մնաց խմբային փուլ մտնելուց:

«Արարատ Արմենիա»-ն ստիպեց հարյուր հազարավոր հայերի գամվել հեռուստաէկրաններին, շուրջ 1000 հայերի Եվրոպայի տարբեր հատվածներից գալ Լյուքսեմբուրգ, իսկ Երևանում և մարզերում ուղղակի անշլագներ էին բացօթյա սրճարաններում ու ֆանզոնաներում: Դա ուղղակի վայելել էր պետք: Այս թիմը իսկապես մեծ բան արեց ոչ միայն իրենց համար, այլ ավելի շատ երեխաների մղեց դեպի ֆուտբոլային երազանք՝ միաժամանակ բարձրացնելով հայկական ֆուտբոլի միջազգային վարկանիշը:
    

Մյուսը՝ «Փյունիկ»-ն էր, որը պայքարից դուրս թողեց Չեխիայի նման ուժեղ առաջնությունը ներկայացնող «Յաբլոնեց»-ին, ինչին շատ քչերն էին հավատում: Ցավոք, հաջորդ փուլում հանդիպեց այդ շրջանի ամենաուժեղ ակումբին՝ Անգլիայի պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոն»-ին, որից պարտություններ են կրել անգլիական գրեթե բոլոր գրանդ ակումբները: 

Շատ ուրախալի էր հայկական մյուս ակումբի՝ «Ալաշկերտ»-ի խաղը, որը կարողացավ մրցակցի հարկի տակ պարտության մատնել ռումինական լեգենդար ու շատ հզոր «Ստյաուա»-ին: 

Սրանք ազդակներ են, որ հայկական թե ակումբային, թե տարբեր տարիքային հավաքականները, թե կանանց ֆուտբոլն աճում է: Առջևում լուրջ հաղթանակներ են լինելու, մարզերից համալրումներ կլինեն, ու շատ տաղանդավոր երեխեք կբացահայտվեն: Կարևորը պայմանները ստեղծվում են, ու դա չի կարող լավ արդյունքի չհանգեցնել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here