Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ամերիկացի գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հրապարակումը լուրջ հարված է հասցրել իր երկրի ազգային անվտանգությանը: «Միայն այն փաստը, որ դա տեղի է ունեցել, հարված է մեր ազգային անվտանգությանը», — ասել է վարչապետը:
Նախօրեին նմանատիպ հայտարարություն արել էր MI5-i ղեկավար Էնդրյու Փարքերը, սակայն ինչպես և Փարքերի դեպքում, Քեմերոնը չի նշել ոչ Սնոուդենի անունը, ոչ էլ խոսել է The Guardian-ի մասին, որը պարբերաբար հրապարակում է Սնոուդենի փոխանցած փաստաթղթերը: