Ուկրաինան նախագահական ընտրությունների մոնիտորինգին հրավիրել է ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլ նաև ԵԱՀԿ-ի, Եվրամիության և այլ «քաղաքակիրթ երկրների» ներկայացուցիչների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Նրա խոսքերով` ընտրությունների անցկացումը շատ կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ հենց նախագահի ընտրությամբ կավարտվի Ուկրաինայի իշխանությունների օրինականացումը: Նա շեշտել է, որ ներկայիս իշխանությունների համար շատ կարևոր է թույլ չտալ վարչական ռեսուրսի օգտագործումը նախագահական ընտրությունների ժամանակ: Տուրչինովը հավելել է, որ հնարավորություն է տրվելու նաև քվեարկել Ղրիմում Ուկրաինայի քաղաքացիներին:
ԱՊՀ-ից ընտրություններին ներկայացուցիչներ չեն լինի: