տուն Քաղաքական Միջազգային Ընտրովի աբորտները Մեծ Բրիտանիայում հանգեցրել են իգական սեռի երեխաների թվի նվազմանը

Ընտրովի աբորտները Մեծ Բրիտանիայում հանգեցրել են իգական սեռի երեխաների թվի նվազմանը

154
0

quiz-are-you-having-a-boy-or-a-girl-454

Բրիտանիայում ընտրովի աբորտները, երբ երեխայի սեռն իմանալուց հետո ծնողները դիմում են հղիության արհեստական ընդհատման, լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել այդ երկրում բնակվող էթնիկական որոշ համայնքների։ Այս մասին գրում է The Independent-ը։

Նշվում է, որ էթնիկական խմբերը Բրիտանիայում հաճախ են դիմում այս մեթոդին, ինչը հանգեցնում է տղաների և աղջիկների թվի միջև լուրջ դիսբալանսի։ Այս եզրակացության են եկել բրիտանական իշխանություններն՝ ուսումնասիրելով ներգաղթյալների շրջանում սեռային վիճակագրությունը։

Հիշեցնենք, որ նման լուրջ խնդրի առաջ կանգնած է նաև Հայաստանը, որտեղ մինչև 15 տարեկանների միջև նույնպես կա լուրջ դիսբալանս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here