տուն Արցախ «Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել»․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից (տեսանյութ)

«Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել»․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից (տեսանյութ)

259
0

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկում են նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Արցախից» ուղիղ եթերով պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Հրաչյա Հակոբյանը տեղեկացրին, որ վաղ առավոտից 5 ընտրատեղամաս են այցելել:

«Ուզում եմ խոսել նրանից, ինչ մեր քաղաքացիներին անհանգստացնում էր։ Բոլոր տեղամասերում դռան մոտ ձեռնոցներ են դրված, պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր, ինչպես նաև՝ անհատական գրիչներ, որն ընտրողն իր հետ է տանում։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավել մարդ մուտք գործի տեղամաս։ Փաստացի ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել, որովհետև մեծ ակտիվություն կա։ Կան ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների 15%-ը արդեն քվեարկել են»,- ներկայացրել է Արմեն Փամբուխչյանը։

Իսկ Հրաչյա Հակոբյանը տեսել է, որ մինչ ընտրատեղամաս մտնելը ընտրողներն արդեն իսկ հանդերձավորված են եղել ձեռնոցներով ու դիմակներով․ «Անվտագության բոլոր նորմերը պահում են։ Ստեփանակերտում պայծառ, արևոտ օր է, և բարձր տրամադրություն կա այստեղ»։ Պատգամավորները ավելացրին՝ 5 տեղամասերում, որտեղ իրենք են եղել, արտառոց դեպքեր կամ խախտումներ չեն նկատել։

Մանրամասները՝ տեսանյութում: