2019 թ. սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել:
Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ:
Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել: Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, տարվում է հետաքննություն:
ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապի և լրատվության ծառայություն