Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընկճախտով տառապողները չեն կարողանում հիշել իրենց հետ տեղի ունեցող իրադարձությունների մանրամասները։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Behavioral Brain Research ամսագրում։ Նրանք կարծում են, որ՝ որքան ավելի ուժեղ է ընկճախտը, այնքան ավելի քիչ է մարդը հիշում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, անկախ այն բանից, թե որքան նոր կամ հին է այդ իրադարձութոյւնը։
Այս երևույթը մասնագետները բացատրում են նրանով, որ ընկճախտը խոչընդոտում է նոր բջիջների առաջացմանը, որոնք պատասխանատու են մարդու հիշողության համար, և դրա պատճառով մարդը չի կարողանում հիշել շատ մանրամասներ։