տուն Լուրեր «Ընկեր Սերժ, բալա, բաց թող իմ որդուն, դու էլ մոր տեր ես»....

«Ընկեր Սերժ, բալա, բաց թող իմ որդուն, դու էլ մոր տեր ես». Վ. Ավետիսյանի 80-ամյա մոր խնդրանքը

336
0

Volodya_Avetisyan

Պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը, կարծում է, որ իր որդին կալանավայրում է հայտնվել քաղաքական դրդապատճառներով, եւ որ նա պայքարել է սոցիալական արդարության համար:

«Հերոսին բանտ են ուղարկում, դա գիտե՞ս ինչ ցավ է մոր սրտի համար, ես հո փոքր չեմ, արդեն 80 եմ լինում, 78 տարեկանս լրացել է: Ես կյանք տեսած կնիկ եմ ու շատ լավ հասկանում եմ, թե ընչի որոշեցին իմ հերոս որդուն բանտ տանել: Նա անմեղ էր այնքան, որ 23 տարի աշխատել է, բայց իմ տունը որպես կաշառք մի կոֆե իսկի չի մտել, ուր մնաց փող… սաղ սուտ են ասում… ստում են, որ իմ տղային նստացնեն, որ նա չկարողանա բողոքել ու պայքարել այս անարդարության համար»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վ. Ավետիսյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը:

Տիկին Պողոսյանը ասաց նաեւ, թե ինքը սկզբում դեմ է եղել որդու սոցիալական պայքարին ու միշտ արտահայտվել է:

«Ասում էի՝ մի՛ գնա, քեզ ինչ, ինչի՞ ես կռիվ տալիս, 70 հազար ստանում ես, մի տեղ էլ աշխատես, հերիք է, բայց ինքը ու՞մ էր լսում, ոչ ոքի… բայց հիմա ես իմ տղայի հետ եմ, Վոլոդյա ջան, քեզ հետ եմ, իմ հերոս որդի, իմ քաջ որդի… պայքարի, մայրդ էլ քեզ հետ կպայքարի… Ես իրա հետ պայքարում եմ, 3 ամիս է՝ աչքերիս քուն չի գալիս, սպասում եմ իմ որդու վերադարձին… ինքը հերոս ա, իսկ հերոսը չի կարա նստի, այն ժամանակ էլ գնաց կռվեց, պայքարեց, հիմա էլ պայքարում է, որ իրա մարտական ընկերների երեխաները կարողանան ցամաք հաց ուտեն, չմրսեն»:

Տիկին Պողոսյանը դիմեց նաեւ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին.

«Ընկեր Սերժ Սարգսյան պահանջում եմ ձեզնից, որ իմ հերոս տղուն վերադարձնեք՝ թողեք տուն գա: Ես թոշակառու կին եմ ու մայր եմ, արդեն 80 եմ լինում, 78-ը իմ լրացել է, դու էլ մոր տեր ես, այ բալամ, դու խի չգիտե՞ս, որ Վոլոդյան իսկի մի կոպեկ վերցրած չկա… Այս հասակում ես գիշեր-ցերեկ վշտի մեջ եմ, քուն չունեմ իմ տղան նստած է, ես գիշերները չեմ քնում»:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here