տուն Աշխարհ Ընդդիմության ներկայացուցիչները չեն անցել Բելառուսի խորհրդարան

Ընդդիմության ներկայացուցիչները չեն անցել Բելառուսի խորհրդարան

224
0

Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Բելառուսում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:

Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 77,2 տոկոսը:

Համապետական քվեարկության արդյունքում պետք է ընտրվի ներքին պալատի 110 պատգամավոր, ընդհանուր առմամբ՝ առաջադրվել է 513 թեկնածու:

Նախնական արդյունքներով, հայտնի ընդդիմադիր գործիչներից և ոչ մեկին չի հաջողվել դառնալ նոր խորհրդարանի պատգամավոր: