տուն Լուրեր Ընդդիմադիր պատգամավորները մտադիր են արտահերթ նիստ հրավիրել կենսաթոշակային բարեփոխումների հարցով

Ընդդիմադիր պատգամավորները մտադիր են արտահերթ նիստ հրավիրել կենսաթոշակային բարեփոխումների հարցով

481
0

arcvik65444444444444444444444444333333333333

Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել:

Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին  հայտարարել է  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումներն ու պարտադիր կուտակային բաղադրիչը, որն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարից, կարող է ֆինանսական տեսանկյունից կործանարար լինել Հայաստանի համար:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ բազմաթիվ ընկերություններ ու անհատ քաղաքացիներ դիմումներ են գրել ԱԺ պատգամավորներին կենսաթոշակային բարեփոխումների մասին: Արծվիկ Մինասյանը նշել է, որ այս բարեփոխումների որոշ դրույթներ կարող են ճանաչվել հակասահմանադրական:

Նախատեսվում է, որ վաղը վերոնշյալ խմբակցություններն ու պատգամավորները ստորագրահավաք կանցկացնեն ԱԺ-ում հինգշաբթի օրը՝ ժամը 18:30-ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ կքննարկվեն կենսաթոշակային բարեփոխումները:

Արծվիկ Մինասյանը կոալիցիոն գործընկերներին հորդորել է չտապալել նիստն ու կառուցողական քննարկում ունենալ: Նա ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մարդկանց միջոցները տնօրինող լիցենզավորված կազմակերպություններ դեռևս չկան: ԿԲ տեղեկատվության համաձայն՝ ընդամենը երկու կազմակերպություն է դիմել լիցենզիա ստանալու համար, բայց հարց է՝ մինչև հունվար կստանա՞ն, թե՞ ոչ: Նա ընդգծել է, որ այդ պարտադիր կուտակային բաղադրիչը մի շարք ռիսկեր է պարունակում:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here