տուն Լուրեր «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ պատգամավորներին...

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ պատգամավորներին օրենքի քննարկմանը մասնակցելու պահանջով

257
0

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին»  նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ պատգամավորներին՝ նոյեմբերի 14-ին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով:

Նախաձեռնող խմբի դիմում-պահանջում մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ ընտրողներս, դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 14-ին կայանալիք եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով։

Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը եւ կատարել իր ընտրողների պատգամը։

Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի՝ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ձեր՝ պատգամավորի եւ քաղաքացու պարտքը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here