տուն Լուրեր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության նոր կոչը

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության նոր կոչը

171
0

51

Դեկտեմբերի 17-ին Ազատության հրապարակում(Օպերա) հավաքվելու ենք եւ գնանք դեպ ի Սահմանադրական Դատարան(ՍԴ)։ Այդ օրը Աժ 4 խմբակցությունները դիմելու են ՍԴ, որպեսզի «Պարտադիր Կուտակային Կենսաթոշակների օրենքը» կասեցվի։ Հարազատներ ջան հորդորեք, խրախուսեք եւ ասեք ձեր ծանոթներին, մոտիկներին եւ հարազատներին՝ հնարավորինս շատ մարդ ներկա լինելու համար։ Օրինակ իմ ընտանիքի անդամները, շատ բարեկամներ, ընկերներ, հարեւաններ՝ բոլորը գալու են։ Հարգելիներս մենք պետք է ստիպենք, որ մեր ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ պահպանվեն, ուրիշ մարդ դա չի անելու։ Մենք դուրս ենք գալու եւ ԱՐԴԱՐ պահանջ ներկայացնենք եւ պահանջենք, որ ՍԴ-ն այս օրենքը կասեցնի։ ՀԱՍՏԱՏ ԻՄԱՑԵՔ ժողովուրդ ջան, ինչքան մեր քանակը շաաատ լինի, այնքան այդ գործը որպես հասարակության լայն շրջանակներում ռեզոնանս ստացած հարց կարող է կասեցվել։ Հարգառժան ՀՀ քաղաքացիներ անհրաժեշտ է ՀՍԿԱՅԱԿԱՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՄԵՆՔ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ԻՐԱՐ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ կանգնելու եւ պայքարելու մեր համընդհանուր շահերի համար։ Սա շարունակական պայքար է եւ համառությամբ, համբերությամբ ու քրտնաջան աշխատանքով կհաղթենք։ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ!!!!!!!

Ֆեյսբուքյան գրառում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here