«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Խոր ցավով տեղեկացա Մարտակերտի շրջանի Կիչանի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Գարիկը մեր ժողովրդի այն հայրենասեր զավակներից էր, որ դեռևս ֆիդայական ջոկատների կազմավորումից է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արցախյան շարժմանը:
Պատերազմից հետո նա ստանձնել է թշնամու կողմից գրեթե ամբողջությամբ ավերված համայնքի ղեկավարի ծանր ու պատասխանատու պաշտոնը, և ավելի քան երկուս ու կես տասնամյակ բարեխճորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Գարիկը նաև «Ազատ հայրենիք» կուսակցության գաղափարներն էր կիսում՝ որպես համախոհ և համակիր: Ընդամենը օրեր առաջ էինք հանդիպել Մարտակերտում: Կիչանի զարգացման ծրագրերից էր խոսում…
Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում եմ Գարիկ Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և Կիչանի ողջ բնակչությանը»: