Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը կնշվի հոկտեմբերի 19-ին: Բոլոր վարչական շրջաններում կլինեն միջոցառումներ։ Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իսկ թե ինչքան գումար է ծախսվելու եւ ինչ անակնկալներ են լինելու, քաղաքապետարանից ասացին՝ մյուս շաբաթ կլինի մանրամասն տեղեկություն:
Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետարանը դեռ չի ամփոփել միջոցառմանը հայտերի մրցույթի արդյունքները: