Կայացել է Էրդողան-Մերկել հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերություններին, ինչպես նաև քննարկել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 22-ին փոխգործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ քրդական ուժերը պետք է հեռանան թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքից:
Հիշյալ հատվածում նախատեսվում է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ ռուս-թուրքական ուժերը համատեղ հերթապահություն կիրականացնեն: