Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հասարակավ արտասանել է Քուրդիստան բառը: Էրդողանը Քուրդիստանը հիշատակել է Դիարբեքիրում՝ Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը հայտնել է՝ «Ես ուրախ եմ այստեղ՝ Դիարբեքիրում ողջունելու Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին»:
Մինչ այս Թուրքիայի պաշտոնական անձինք խուսափում էին Քուրդիստան անվանումից՝ փոխարենն օգտագործելով «շրջանային ղեկավարություն», «քրդական ինքնիշխանություն» անվանումները: