Civilnet-ը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին Վան կատարած այցի ընթացքում խոսել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերանորոգման և Թուրքիայում ապրող հայերի իրավունքների մասին:
Վանի Օզալփ գավառում դիմելով հավաքված բնակչությանը՝ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի այն հայտարարությանը, թե Էրդողանը պատրաստ է մզկիթ քանդել, բայց փոխարենը մեր ժողովրդի տված հարկերով Աղթամարում եկեղեցի է վերանորոգում:
Էրդողանը, պատասխանելով Բահչելիի քննադատությանը, ասել է. «Գալով Աղթամարի խնդրին՝ միթե մեր երկրում հայ քաղաքացիներ չկա՞ն: Կան: Մեր պարտականությունը չէ՞ արդյոք պաշտպանել նրանց իրավունքները: Այսօր իմ երկրում հայ քաղաքացին առևտուր անելով հարկ վճարու՞մ է: Վճարում է: Ուրեմն մեր պարտականությունն է նրանց ապահովել պաշտամունքային վայրերով», – եզրափակել է Թուրքիայի վարչապետը:
Նյութն ամբողջությամբ` Civilnet.am-ում: