տուն Լուրեր Էրդողանի որդին մեղադրվում է խաբեության և «Ալ-Քաիդայի» աջակիցների հետ կապեր ունենալու մեջ

Էրդողանի որդին մեղադրվում է խաբեության և «Ալ-Քաիդայի» աջակիցների հետ կապեր ունենալու մեջ

211
0

2262406

Թուրքիայի ընդդիմությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներին մեղադրել է խաբեություններին մասնակից լինելու մեջ: Ինչպես նշել է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ թուրքական լրատվամիջոցներին հասանելի են դարձել տեղեկություններ, որոնք փաստում են վարչապետի որդի Բիլալ Էրդողանի մասնակցությունը անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքներին և սաուդծիների հետ «մութ գործերում», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է ստուգել Բիլալի կապերը Սաուդյան Արաբիայից գործարար Յասին Ալ-Քադիի հետ, որը կասկածվում է «Ալ-Քաիդային» աջակցելու մեջ:

Ընդդիմության ներկայացուցիչ Ավգոր Բայարկոտունյանը ասել է. «Մենք նախատեսում ենք, որ ամսվա ընթացում վարչապետը կպատասխանի այս խնդիրն վերաբերող հարցերին խորհրդարանում: Յասին Ալ-Քադին մեր երկրում անօրինական գործողություններով է զբաղված, և մենք կարող ենք դա ապացուցել»,- հայտնել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here