ԱՄՆ-ում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ լրագրողներից մեկը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել Սիրիայում քրիստոնյաների պաշտպանության խնդրի վերաբերյալ՝ հընթացս հիշեցնելով հայ հոգևորականի սպանության մասին:
«Քրիստոնյա փոքրամասնությունները, արամեացիները, քրիստոնյա կաթոլիկները, քաղկեդոնացիները, եզդիները, նրանք, ովքեր ապրում են սահմանի մեր կողմում, ընդհանրապես խնդիրներ չունեն, սակայն նրանք, ովքեր մնում են Սիրիայի տարածքում, կտեսնեն, որ մենք վերականգնում ենք նրանց երկրպագության պրակտիկան»,- հայտարարել է Էրդողանը։
Նա նաև վստահեցրել է, որ այդ մարդիկ ստանում են առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով: