Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ առայժմ հստակ որոշում չի կայացրել Թուրքիայի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Այդ հարցով առայժմ որոշում չունեմ», — ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա հավելել է, որ քննարկումներ է անցկացնում «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ։ «Ինչ խնդիր կդնի կուսակցությունը, այդ ուղղությամբ էլ կաշխատենք», — ասել է վարչապետը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։