տուն Արցախ Էրդողանը ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Արցախի խնդրին

Էրդողանը ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Արցախի խնդրին

524
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` Էրդողանը նշել է, որ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը:

Արցախի վերաբերյալ Էրդողանը մասնավորապես ասել է. «Անընդունելի է, որ Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն մնալ օկուպացիայի մեջ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here