Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խոստացել է «կոտրել իր ընդդիմախոսների ձեռքերը», եթե նրանք չդադարեցնեն զրպարտել իր կառավարությանը: Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News-ը` հղում կատարելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում Էրդողանի ելույթին:
Իր ելույթում Էրդողանը «լրտես» և «դավաճան» է որակել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են ձերբակալությունները, ինչի արդյունքում բանտում են հայտնվել տասնյակ մարդիկ, այդ թվում պաշտոնյաներ և երեք նախարարների որդիներ: էրդողանը «միջազգային դավադրություն» է որակել ոստիկանության կողմից իրականացված հակակոռոպցիոն ծրագիրը:
Հայտնի է, որ Էրդողանն աշխատանքից հեռացրել է մեկ տասնյակից ավել բարձրաստիճան ոստիկանների, ովքեր մասնակցել են այդ ձերբակալություններին: